Սպորտ

Մարզերում ֆուտբոլի զարգացումը ՀՖՖ նախագահի ուշադրության կենտրոնում է

1 րոպեի ընթերցում

Մարզերում ֆուտբոլի զարգացումը ՀՖՖ նախագահի ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզի Բերդավան, Կողբ և Նոյեմբերյան համայնքներում և տեղում ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքների ներկա վիճակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, այցի ընթացքում կանանց ու տղամարդկանց թիմերի սաների և մարզիչների հետ քննարկվել են տարբեր հարցեր, ինչպես նաև՝ ներկայացվել ՀՖՖ ղեկավարության կողմից նախանշված ծրագրերը, որոնց զգալի մասն ուղղված է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը։ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ մարզերում ծրագրերի իրականացումը գտնվում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի մշտական ուշադրության կենտրոնում։

Այցի ընթացքում Բերդավանի աղջիկների և տղաների թիմերին փոխանցվել է մարզական գույք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում