Սուրեն Պապիկյանը հանդիպել է  նախարարությունում պրակտիկա անցնող երիտասարդ մասնագետների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 28-ին ճանաչողական հանդիպում է ունեցել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով պրակտիկա անցնող երիտասարդ մասնագետների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երիտասարդների հետ զրույցում նախարարը չափազանց արդյունավետ է որակել պետական կառավարման համակարգում նորավարտ ու դեռևս աշխատանքային փորձ չունեցող մասնագետներ ներգրավելու նախարարության նախաձեռնությունը և հույս հայտնել, որ ստացած գործնական հմտությունները մրցակցային առավելություն կտան նրանց։

Նախարարի խոսքով՝ պրակտիկայի կազմակերպման նպատակներից է նաև անաչառ հայացքի միջոցով վերհանել գերատեսչությունում կազմակերպվող աշխատանքի բացերը, թերությունները ու փնտրել դրանց հաղթահարման օպտիմալ լուծումներ։ Սուրեն Պապիկյանը ուրախությամբ փաստել է, որ պրակտիկայի նախորդ փուլում իրենց աշխատասիրությամբ, ջանասիրությամբ, պրոֆեսիոնալիզմով ու ստեղծագործ մտածողությամբ աչքի ընկնող հինգ երիտասարդներ համալրել են նախարարության աշխատակազմը։ «ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկրի պետական կառավարման համակարգում սոցիալական վերելակի անխափան աշխատանքով՝ հավասար հնարավորություններ ընձեռնելով արժանի և նորարական մտածողությամբ մարդկանց»,- ասել է նախարարը։

Երիտասարդներին պատմելով իր անցած ճանապարհի մասին և լսելով նրանց անհատական պատմությունները՝ Սուրեն Պապիկյանը նշել է․ «Ես այսօր էլ շարունակում եմ մնալ ձեզանից մեկը։ Մենք պետք է միասին քարը քարի վրա դնենք և մեր ամենօրյա արդյունավետ աշխատանքով գալիք փոփոխությունների մասնակիցը դառնանք»։

Երիտասարդ մասնագետներն իրենց հարցերն ու առաջարկություններ են ուղղել նախարարին, նրա հետ քննարկել հեռանկարային գաղափարներ։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով