Գործադիրն ընդունեց դեղ ներմուծողների ու գրանցողների բեռը թեթևացնող որոշման նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց «ՀՀ տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և ՀՀ տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերն ու անհրաժեշտ իրավական փաստաթղթերը սահմանելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2000 սեպտեմբերի 20-ի 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն գործադիրի փետրվարի 28-ի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս նախագծով սահմանվել են դեղագործական արտադրանքի՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից և ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծման առանձնահատկությունները: Ընդլայնվել է ներմուծվող դեղի որակի նկատմամբ ներմուծողի պատասխանատվության շրջանակը, կրճատվել է պարտադիր լաբորատոր փորձաքննության փուլը ներմուծման հավաստագրման ընթացքում և ազատականացվել: Ներմուծողի պատասխանատու անձն է որոշում ընդունում դրա անհրաժեշտության, ծավալների և իրականացնողի վերաբերյալ: Սահմանվել է դեղերի զուգահեռ ներմուծման թույլտվության և թույլտվությունը մերժելու ընթացակարգը՝ հնարավորություն տալով ներմուծողին մինչև ներմուծում իրականացնելը ճշտելու ներմուծման հնարավորությունը: Սա կարևոր է նրանով, որ հանկարծ ներմուծումից հետո չպարզվի, որ խնդիրներ կան, և բեռը մնա մաքսային պահեստում»,- ասաց Թորոսյանը:

Նախագծով սահմանվել են նաև փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերը: Հստակեցվել են առանձին պացիենտների համար Առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ներմուծման թույլտվության ընթացակարգը մատակարարների և միջազգային փոստային առաքանիների միջոցով: Սահմանվել են նաև դեղերի գրանցման ու ներմուծման նոր գներ:

«Նախագծի ընդունումը կարևոր է նրանով, որ վարձավճարների բացակայությունը խոչընդոտում էր ԵԱՏՄ շրջանակներում գրանցման գործընթաց սկսելուն: Մենք սրանով էականորեն թեթևացնում ենք ներմուծողների ու դեղ գրանցողների բեռը»,- ասաց նախարարը:

Կառավարության որոշման այս նախագիծը շուրջ երկու տարվա քննարկումների շրջան է անցել:

Հայերեն

ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել