Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատարին

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 26-ին ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է կառավարության գերակայություններն ու երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ նախատեսված քայլերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության հետագա զարգացման շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում