Նախարար Սուրեն Պապիկյանը  խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների և ԿԳ նախարարիմասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով գործընկերներին և անցնելով օրակարգի հանրակրթության ոլորտին վերաբերող հարցերի քննարկմանը՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ խորհրդակցությանը ՀՀ ԿԳ նախարարի անմիջական մասնակցությունը հիանալի հնարավորություն է ուղիղ շփումների միջոցով վեր հանել և քննարկել վաղուց կուտակված միջգերատեսչական հետաքրքրություն ներկայացնող խնդիրները։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ մարզպետների հետ քննարկել է մարզերում կրթության որակի բարձրացմանը, դպրոցների արդյունավետ և օպտիմալ կառավարմանն առնչվող հարցեր, առաջարկություններ ներկայացրել ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ։

Հաջորդիվ նախարար Պապիկյանը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը։ Նախարարը նաև պահանջել է հետևողական գտնվել գույքագրված խնդիրների, նախանշված միջոցառումների ամենօրյա մշտադիտարկման ու դրանց արդյունքների հրապարակայնացման հարցում։

Գյուղատնտեսական շրջանին ընդառաջ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է համայնքներում սկսել հակակարկտային կայանքների ապակոնսերվացման աշխատանքները և դրանք բերել շահագործման համար պատրաստ վիճակի՝ բացառելու համար տեխնիկական և կառավարելի ռիսկերը։

Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի, խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերի ներկայացմանը, համայնքներում աղբահանության ծախսերի և եկամուտների ցուցանիշներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց հողի հարկի և գույքահարկի ծանուցագրերի ու անդորրագրերի տպագրման, հաշվառման և հատկացման գործընթացին
Հայերեն

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին