Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի  նիստը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի առաջարկներ և երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցեր։

Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդի նիստի օրակարգում են Սերբիայի և Սինգապուրի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ապրանքների և միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտայինմիջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ բանակցությունների ընթացքը:

ԵԱՏՀ խորհրդի նիստին քննարկվելու է նաև մի շարք ապրանքների՝ երրորդ երկրից ներկրման դեպքում մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում