Սպորտ

Հարձակվող Պրուդնիկովը միացել է «Ալաշկերտին» 

1 րոպեի ընթերցում

Հարձակվող Պրուդնիկովը միացել է «Ալաշկերտին» 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» հերթական ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմի կազմը համալրել է հայտնի ռուս հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը: 29-ամյա հարձակվողը հանդես է եկել ռուսաստանյան Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներում` Մոսկվայի «Սպարտակում», «Անժիում», «Ռուբինում», «Դինամոյում», «Ալանիայում», «Օրենբուրգում», «Ամկարում»: Պրահայի «Սպարտայում» խաղացած Պրուդնիկովը վերջին ամիսներին պաշտպանում էր Յուրմալայի «Սպարտակի» գույները, որի կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:

Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում (10 խաղ` 7 գոլ) Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը նվաճած Պրուդնիկովը ներկայացրել է նաև իր երկրի Մ-19 (9 խաղ` 6 գոլ), Մ-21 (18 խաղ` 6 գոլ), ազգային երկրորդ (3 խաղ` 1 գոլ) և ազգային առաջին հավաքականները:

Ալեքսանդր Պրուդնիկովն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Բելեկում (Թուրքիա) ընթացող ուսումնամարզական հավաքին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում