Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանը Սիրիայում հումանիտար առաքելության վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հայտարարությունը սուր չի համարում

2 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանը Սիրիայում հումանիտար առաքելության վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հայտարարությունը սուր չի համարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ հայտարարությունը սուր չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին Ռուբինյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով հայտարարությունը «սուր» համարող հարցադրումներին:

«Ես չեմ կարծում, որ ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությունը չափազանց սուր էր։ Կարծում եմ, որ մեր ամերիկացի գործընկերները հասկանում են մեր քաղաքականության ու դրդապատճառների տրամաբանությունը։ Սիրիա մասնագետների խումբ ուղարկելը մեզ համար շատ կարևոր էր, որովհետև սա առաջին հերթին ուղղված էր այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելուն, նաև Սիրիայում ապրող ժողովուրդների անվտանգությունն ապահովելուն: Սա աշխարհաքաղաքական, քաղաքական կամ ռազմական առաքելություն չէ, սա բացառապես հումանիտար քայլ է»,- ասաց Ռուբինյանը։

Լրատվամիջոցները փետրվարի 13-ին տեղեկատվություն են տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անունից, որում ԱՄՆ պետքարտուղարությունն իր վերաբերմունքն է հայտնելՍիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է հայտարարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում