Աննա Կոստանյանը կառավարության ծրագրի նախագծում կինոյի ոլորտի վերաբերյալ կարգավորումների բաց է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը կառավարության ծրագրի նախագծում «Կինոյի մասին» օրենքի վերամշակման մասին ոչ մի հիշատակում չանելը բացասական երևույթ է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոստանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության ծրագրի նախագծի քննարկմանն ունեցած իր ելույթում:

«Այս ծրագրի հայեցակարգից դուրս է մնում ժամանակակից աշխարհում մեծ ու փոքր տնտեսության աճի համար խթան հանդիսացող կինոարտադրությունը` բազմաշերտ մոտեցումներով: Այս ոլորտի ներկայացուցիչները թևաթափ են լինելու և միգուցե իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանից դուրս: Ես հավատում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնց պոտենցիալը հայկական ֆիլմարտադրության մեջ ազդելու է տնտեսական աճի վրա»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով, եթե կառավարության ծրագիրը ներկայացվում է առանց «Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակմանը հղում անգամ անելու, իր համար հիմնավորում է, որ հայկական կիոն դուրս է մնալու պետության զարգացման հայեցակարգից: «Իսկ իմ համոզմամբ կինոարտադրության ոլորտում ևս պետք է հեղափոխական նախաձեռնություններ իրագործել: Եվ հայկական կինոարդյունաբերությունը պետք է դիտարկել որպես տնտեսական առանձին մեկ միավոր»,- նշեց Կոստանյանը:

Նա նկատեց, որ այսօր կինոյի ոլորտում գործում է երեք պետական կառույց` Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան և «Հայ ֆիլմ» ՓԲԸ-ն: Պատգամավորը նշեց, որ այդ ՊՈԱԿ-ները պետությունից սուբսիդավորվում են 824 մլն դրամով: Նրա կարծիքով` այդ կառույցները չեն տալիս արժեքավոր կինոարտադրանք և վատնում են պետական բյուջեի միջոցները: Կոստանյանը նշեց, որ կարելի է ստեղծել մեկ ընդհանուր դեպարտամենտ հայկական կինոգործիչներին միավորելու համար:

Ազգային ժողովի փետրվարի 14-ի նիստում շարունակվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի քննարկումը: Փետրվարի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում գործադիրը հաստատեց իր ծրագիրը: Փետրվարի 12-ին Ազգայի ժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր: Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում