Տարածաշրջանային

ԵԽ երկրների թվում Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով առաջատարն է

1 րոպեի ընթերցում

ԵԽ երկրների թվում Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրներում ազատազրկված լրագրողների ընդհանուր թիվը հասնում է 130-ի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

ԵԽ-ի մամուլի ազատության վերաբերյալ զեկույցի համաձայն` այդ 130 ազատազրկված լրագրողներից միայն 110-ը բաժին են ընկնում Թուրքիային:

Զեկույցում առկա տեղեկության համաձայն` միայն 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից մինչև հիմա Թուրքիայում ձերբակալվել է 200 լրագրող, որոնցից 110-ը դեռևս գտնվում են ազատազրկման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում