Նիդեռլանդներում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն ու այդ երկրի ջրային գործակալության գլխավոր տնօրեն, Եվրամիությանջրային ռեսուրսների կառավարման միության գլխավոր քարտուղար Ալբերտ Վերմյուեն քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից:
«Նիդեռլանդներում Հայաստանիդեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների ջրային գործակալության գլխավոր տնօրեն, Եվրամիությանջրային ռեսուրսների կառավարման միության գլխավոր քարտուղար Ալբերտ Վերմյուեի հետ:
Զրուցակիցները քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները»,- նշված է հաղորդագրությունում: