Սպորտ

«Ալաշկերտը» հաղթել է ուսումնամարզական հավաքի վերջին խաղում 

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտը» հաղթել է ուսումնամարզական հավաքի վերջին խաղում 

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» հաղթանակով ավարտեց Անթալիայում ընթացող առաջին արտասահմանյան հավաքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երրորդ՝ վերջին ստուգողական խաղում թիմի մրցակիցն էր Ուկրաինայի Պրեմիեր լիգայում 6-7 հորիզոնականները բաժանող «Մարիուպոլը»: Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Ալաշկերտցիների կազմում ստանդարտ իրավիճակների հնարամիտ խաղարկման արդյունքում առաջին խաղակեսում աչքի ընկան բրազիլացի հարձակվող Գլաուսիոն և սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը:

Հավաքի ընթացքում անցկացրած երեք ստուգողական հանդիպումներում թիմը տարավ երկու հաղթանակ, մեկ խաղ ավարտեց ոչ ոքի արդյունքով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում