Փաշինյանը բացառել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունում որևէ արտաքին միջամտության հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարում մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» շարքին դասելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Դա անընդունելի է, քանի որ մեր հեղափոխության մեջ չի եղել որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ, չի եղել որևէ արտաքին ուժ, որը կմասնակցեր և ներգրավված կլիներ մեր ներքին քաղաքական գործընթացներին: Դա շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Ես հասկանում եմ, որ հեշտ է խմբավորել հակամարտությունները կամ գործընթացները, սակայն եթե մենք ցանկանում ենք իսկապես հասկանալ որտեղ ինչ է կատարվում, պետք է շատ ուշադիր վերաբերվենք նյուանսներին ու տարբերություններին»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ նախորդ գարնանը տեղի ունեցած դեպքերը բացարձակապես ներհայաստանյան իրադարձություններ են եղել: «Որևէ արտաքին ուժ հնարավորություն չի ունեցել ներգրավված լինելու մեր ներքին գործընթացներում: Այդ օրերին, ինչպես և այժմ, Հայաստանի ժողովուրդը եղել ու մնում է միասնական: Մեզ մոտ տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, ընդ որում դա միայն իմ գնահատականը չէ, դա միջազգային հանրության գնահատականն է»,- ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները եղել են երկրում միակը, որի արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում կամ որևէ այլ տեղ: Նրա համոզմամբ՝ այս նյուանսներն ու տարբերությունները շատ կարևոր են հատկապես ապագայի մասին կանխատեսումներում:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA