Քաղաքականություն

Ալեքսանդր Լուկաշենկոն սպասված հյուր է Հայաստանում. ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է մշտական կապի մեջ լինել Բելառուսի հետ

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Լուկաշենկոն սպասված հյուր է Հայաստանում. ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է մշտական կապի մեջ լինել Բելառուսի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Բելառուսի գործընկերների հետ մշտական կապի մեջ է երկկողմ օրակարգի տարբեր հարցերի առնչությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք երկկողմ օրակարգի տարբեր հարցերի առնչությամբ մշտական կապի մեջ ենք Բելառուսի մեր գործընկերների հետ, և Բելառուսի նախագահը սպասված հյուր է Հայաստանում: Այս հարցի ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատանքները դիվանագիտական խողովակներով և հստակ ժամկետների մասով դեռևս որևէ բան չեմ կարող ասել»,- ընդգծեց Նաղդալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում