Սպորտ

Սալայի կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են 

1 րոպեի ընթերցում

Սալայի կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են 

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդիֆ»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին արդեն հայտնվել է, որ ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են: Դրանք գտնվել են փետրվարի 3-ին` կործանման վայրում` Լա Մանշում: Մոտ 1700 քմ տարածքում որոնողական աշխատանքները մինչ այդ արդյունք չէին տվել:

Էմիլիանո Սալան «Նանտ»-ից տեղափոխվել էր «Քարդիֆ»: Ուելս թռչող նրա ինքնաթիռը կործանվել էր հունվարի 21-ին:

Հունվարի 29-ին Սալան պետք է մասնակցեր անգլիական Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Արսենալ»-ի դեմ խաղին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում