Սպորտ

Արթուր Վանեցյանն անդրադարձել է ազգային առաջնությունում լեգեոնականների թվի սահմանափակման հարցին 

1 րոպեի ընթերցում

Արթուր Վանեցյանն անդրադարձել է ազգային առաջնությունում լեգեոնականների թվի սահմանափակման հարցին 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի կարծիքով, ֆեդերացիան պատրաստ է լինել բոլոր կարծիքները` ազգային առաջնությունում լեգեոնականների թվի սահմանափակման հարցի շուրջ:

«Ես կարծիք չեմ հայտնի լեգեոնականների թվի սահմանափակման վերաբերյալ: Միայն ուրախ եմ, որ նման մեծ քննարկում է առաջացել: Ֆուտբոլի ֆեդերացիան կլսենք բոլոր կարծիքները, և կընդունենք հավասարակշռված որոշում, որպեսզի որևէ մի կողմի չնեղացնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահը:

Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման հետ կապված հարցը: Որոշ գլխավոր մարզիչներ դեմ են դրան, ոմանք կարծում են, թե պետք է սահմանափակում լինի:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ հատուկ հանձնախումբ է ստեղծել այս հարցի ուսումնասիրման համար, որտեղ ընդգրկված են ազգային ակումբների ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում