Սպորտ

ՀՖՖ և ՖԱՖ ֆան-շարժման ներկայացուցիչներն այցելեցին Իջևանի զորամաս 

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ և ՖԱՖ ֆան-շարժման ներկայացուցիչներն այցելեցին Իջևանի զորամաս 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Երկրպագուների առաջին ճակատը» (ՖԱՖ) խորացնում են համագործակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժման հետ համատեղ, հունվարի 28-ին՝ Իջևանի «Արնար» մարզադաշտում, անցկացրին ֆուտբոլային միջոցառում, որի շրջանակում միմյանց հետ մրցեցին ՊՆ ենթակայության տակ գտնվող Իջևանի զորամասի զինվորները և ՖԱՖ ուլտրասի ներկայացուցիչները: Հանդիպումն ընթացավ տոնական և ջերմ մթնոլորտում և ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Հանդիպումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները զինվորներին նվերներ հանձնեցին: Միջոցառումից անմիջապես հետո ՖԱՖ-ականները զորամասի ֆիզկուլտուրայի գծով պատասխանատուի հետ շրջեցին զորամասում, զրուցեցին զինվորների հետ, ծանոթացան զորամասի առօրյային:

Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում