Քաղաքականություն

Բեռլինում կկայանա Անգելա Մերկելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

 Բեռլինում կկայանա Անգելա Մերկելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում փետրվարի 1-ին կկայանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը, որը ներկայացրել է Գերմանիայի դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի մեկնաբանությունը:

«Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»,-ասել է Շտեֆեն Զայբերտը:

Դեսպանությունում նույնպես հետաքրքրությամբ և ուրախությամբ սպասում են այս այցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում