Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը մտադիր չէ կուսակցություն հիմնել

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը մտադիր չէ կուսակցություն հիմնել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում կուսակցություն բացել կամ աջակցել որևէ քաղաքական ուժի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է հունվարի 26-ին՝ պատասխանելով քաղաքական ուժի մաս կազմելուլուրերի մասին 24News- ի հարցին։

«ՀՀ նախագահը չի պատրաստվում հիմնել կուսակցություն կամ ուղղակի, թե անուղղակի աջակցել որևէ կուսակցության»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Նախագահը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող հայ-իտալական գիտական համաժողովին, որը վերաբերում էր արհեստական բանականության զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում