Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում ասված է.

«Մաեստրո Լեգրանը համաշխարհային երաժշտության լեգենդներից է, մեծարանքի և հիացմունքի արժանացած արվեստագետ: Անգնահատելի է նրա ավանդը ժամանակակից երաժշտության զարգացման ասպարեզում:

Անուրանալի է նրա ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և ընդլայնման գործում: Մաեստրոյի արվեստը սիրված է Հայաստանի հանդիսատեսի կողմից:

Խորին ցավակցություն եմ հայտնում Միշել Լեգրանի ընտանիքին, հարազատներին և նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում