ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը ներկայացնող երգի հայտերի մրցույթի արդյունքում Հանրային հեռուստատեսության ստեղծագործական թիմը ստացել է շուրջ 300 հայտ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հանրային հեռուստատեսության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտերի ընդունման փուլն ավարտվել է։
«Ստացված հարյուրավոր հայտերից ինձ համար կան մի քանի արդեն սիրելի դարձած երգեր, որոնցից և պետք է ընտրություն կատարվի։ Մեր թիմին անհրաժեշտ է որոշակի ժամանակ վերջնական որոշումը կայացնելու և եվրատեսիլյան երգն իմ սիրելի երկրպագուներին ներկայացնելու համար»,-նշել է Սրբուհի Սարգսյանը, ով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2019»-ում:
Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: