Ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից ընդունված բողոքների մոտ 68 տոկոսը լուծվել է  հօգուտ հաճախորդների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստացած բողոքների թիվը թեև նախորդ տարի ավելացել է, սակայն կեսից ավելին լուծվել է հօգուտ հաճախորդի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրասենյակի 10-ամյակին նվիրված ասուլիսում հայտնեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«Պահանջների քննության արդյունքում գործերի 67.49%-ը հանգուցալուծվել է հօգուտ հաճախորդի: Այս պահին 2 959 գրավոր պահանջները դեռ լիովին հանգուցալուծված չեն: Քննության ընդունված 2 959 պահանջներից 595-ը այս տարվա հունվարի 16-ի դրությամբ դեռևս գտնվում է քննության փուլում: Ընդ որում, դրական ելքով գործերի 33,42%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով»,-ասաց Սարգսյանը:

2018 թ. քննության ընդունված 2 364 գործերի շրջանակում հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 248 999 574 ՀՀ դրամ գումար:

2018 թ. Գրասենյակ է ներկայացվել ընդհանուր 6 421 բողոք, որոնցից 5 892-ը վերաբերում է ֆինանսական համակարգին: Նախորդ տարվա համեմատ ֆինանսական համակարգին վերաբերող բողոքների ցուցանիշն աճել է 34.77%-ով: Գրասենյակի կողմից 2018 թ. քննության է ընդունվել թվով 2,959 պահանջ, ինչը 77.00%-ով գերազանցում է 2017թ. համապատասխան ցուցանիշը:

Հայերեն

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են