Հասարակական

Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի հունվարի 23-ին նիստում «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է հոգաբարձունների խորհրդի նախագահ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ –ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

Հաղորդագրության մեջ նշված է. «Խորհրդի նիստում նեկայացվեց հոգաբարձունների խորհրդի նախագահի երկու՝ «ԿամուրջՇին»-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանի և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի թեկնածությունները։

«Հոգաբարձունների խորհրդի նախագահի պաշտոնը պահանջում է շատ ժամանակ, որը, ցավոք, ես չունեմ»,- նիստում ինքնաբացարկ հայտնելով՝ ասաց գլխավոր ճարտարապետը և միևնույն ժամանակ նշեց, որ կանի ամեն հնարավորը համալսարանի զարգացման համար, ընդծելով․ «Մենք բոլորս այս համալսարանի լոկոմոտիվը պետք է լինենք»։

Հոգաբարձունների խորհրդի նախագահի ընտրությունը հաստատելուց հետո նորընտիր նախագահ Վլադ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց․ «Երկու տասնյակ տարվա պատմություն ունի իմ կապը այս համալսարանի հետ։ Այն խարիսխվում է և՛ շինարարության, և՛ երիտասարդ կադրերի հետ համագործակցության վրա»։ Մինչ քվեարկության անցնելը թեկնածուն պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք կարտացոլեին նորընտիր նախագահի տեսլականը համալսարանի զարգացման վերաբերյալ։ Վլադ Ասատրյանը ընդգծեց, որ կանի հնարավորինս իր սիրելի համալսարանի դերի բարձրացման և կապերի ամրապնդման ուղղությամբ։

Նիստում բազմաբովանդակ քննարկումներ ծավալվեցին խորհրդի աշխատանքները ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ Անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի անդամ Սահրատ Պետրոսյանի և ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի առաջարկով որոշվեց վերանայել խորհրդի աշխատանքների վարման կարգը, մոտեցումները և մի շարք այլ հարցեր։ Ուսանողների վճարունակության և սոցիալական խնդիրների բարձրացման ու լուծման անհրաժեշտություն տեսավ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և առաջարկեց ծրագիր մշակել այդ ուղղությամբ։

Հոգաբարձունների խորհրդի նիստում մանրամասն ուսումնասիրվեցին ներկայացված հարցերը և ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի արդյունքում եղան տարբեր առաջարկներ։ Մասնավորապես, որոշվեց հաճախակիացնել խորհրդի անդամների հետ հանդիպումները և քննարկումները։

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը նիստում ներկայացրեց 2018-ին իրականացված և 2019-ին նախատեսվող կրթական, գիտական, միջազգային, վերանորոգման աշխատանքների հետ կապված ծրագրերը։ Համալսարանի հոգաբարձունների խորհրդի նորացված կազմը և նորընտիր նախագահը հաստատեցին 2019-ի բյուջեի նախագիծը և հավանություն տվեցին 2018-ին իրականացված աշխատանքներին»։

Հայերեն

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Նիդեռլանդներում

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

Վերսկսվել են Սիրիայի և ԱՄԷ-ի միջև չվերթները

Հայոց ցեղասպանության թանգարան ամեն տարի մի քանի հարյուր թուրք զբոսաշրջիկ է այցելում

Վերջին երկու տարում դատական համակարգը լքել է մոտ 700 աշխատակից․ ԲԴԽ նախագահը բարձրացրեց աշխատավարձերի խնդիրը

Ուիթքոֆը կարող է մեկնել ՌԴ Լոնդոնում Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններից հետո. The Wall Street Journal

Վարչական արդարադատության ոլորտում էլեկտրոնային հարթակ է ստեղծվում, գործերը քննվելու են էլեկտրոնային եղանակով․ ԲԴԽ նախագահ

Թրամփի սահմանած մաքսատուրքերը կարող են ԱՄՆ-ում մեծացնել դեղամիջոցների դեֆիցիտը. Financial Times

Կոնդի վերակառուցման մրցույթի ամփոփիչ արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցնող մասնակից չի հայտարարվել

Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ