Երևան

Կոնդի վերակառուցման մրցույթի ամփոփիչ արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցնող մասնակից չի հայտարարվել

3 րոպեի ընթերցում

Կոնդի վերակառուցման մրցույթի ամփոփիչ արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցնող մասնակից չի հայտարարվել

Երևանի «Կոնդ» թաղամասի վերակառուցման համար անցկացված մրցույթի արդյունքում չի արձանագրվել մի հայեցակարգ, որն ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի կողմից ներկայացված պահանջներին, ուստի ներկայում Կոմիտեն քաղաքապետարանի հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում՝ առկա հայեցակարգերի և այլ ճարտարապետական լուծումների համադրմամբ մեկ ամբողջական հայեցակարգի մշակման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 21-ին Երևանի քաղաքապետարանի հերթական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։

Վերջինս նշեց, որ Երևանի «Կոնդ» թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց երկփուլանի մրցույթը կազմակերպվել և անցկացվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից, սակայն մրցույթի արդյունքների ամփոփմամբ՝ առաջին տեղը զբաղեցնող մասնակից չի հայտարարվել։

«Մրցույթի արդյունքում չի արձանագրվել մի հայեցակարգ, որն ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի կողմից ներկայացված պահանջներին, ուստի ներկայում Կոմիտեն քաղաքապետարանի հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում՝ առկա հայեցակարգերի և այլ ճարտարապետական լուծումների համադրմամբ մեկ ամբողջական հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը նաև պետք է քննարկումների ենթարկվի մասնագիտական հանրության հետ, ինչից հետո մեկ միասնական հայեցակարգի առկայության պայմաններում հնարավոր կլինի քննարկել այն կիրառելու ուղղությունները, ներդրողների ներգրավման եղանակները և անցնել Կոնդի վերակառուցման ծրագրի իրականացման գործնական փուլին»,-ասաց Սոնա Թևանյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր խոսքում հիշեցրեց, որ Կոնդի վերակառուցման համար մրցույթը հայտարարվել է հենց իր նախաձեռնությամբ՝ դեռևս 2021 թվականին՝ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ։

«Մեր խնդիրն է լավագույնս հասկանալ այն նյութերը, որոնք այս մրցույթի արդյունքում ստացել ենք, և դրանց համադրությամբ ունենալ շատ նախնական մի ձևակերպում, որը մեզ թույլ կտա հետագայում ինչ-որ մի տրամաբանությամբ այդ կետից սկսած այս գործընթացն առաջ տանել, գտնել ներդրողներ և վերջապես սկսել իրականացնել այդ նախագիծը»,-նշեց քաղաքապետը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում