Իրավունք

Վարչական արդարադատության ոլորտում էլեկտրոնային հարթակ է ստեղծվում, գործերը քննվելու են էլեկտրոնային եղանակով․ ԲԴԽ նախագահ

1 րոպեի ընթերցում

Վարչական արդարադատության ոլորտում էլեկտրոնային հարթակ է ստեղծվում, գործերը քննվելու են էլեկտրոնային եղանակով․ ԲԴԽ նախագահ

Հայաստանի դատական համակարգում շարունակվում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ նաև վարչական արդարադատության ոլորտի համար։

«Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի դատական համակարգում և ընդհանրապես իրավական համակարգում արդեն ընթացքի մեջ է։ Այսօր քաղաքացիական արդարադատությունն արդեն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Թեև սա նոր է, բայց մենք հասկանում ենք, որ դա շատ արդյունավետ միջոց է լինելու», – նշեց Աթաբեկյանը։

Նրա խոսքով՝ ներկայում էլեկտրոնային գործիքակազմը մշակման փուլում է նաև վարչական արդարադատության համար։

«Այս պահին վարչական արդարադատության ոլորտում նույնպես էլեկտրոնային հարթակը ստեղծվում է, և գործերը քննվելու են էլեկտրոնային եղանակով։ Գործիքակազմն արդեն մշակման փուլում է, և առաջիկայում համոզված եմ՝ արդարադատության նախարարության մեր գործընկերները դրա սկիզբը կմատնանշեն», – ասաց նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում