Իրավունք

Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաձայնեց դատավորների թվի և բնակչության թվաքանակի անհամաչափության մասին՝ այն համեմատելով եվրոպական ստանդարտների հետ։

«Խոսում ենք դատավորների և բնակչության քանակի անհամաչափ հարաբերակցության մասին, որովհետև եվրոպական չափանիշներով 100 հազար բնակչի հաշվարկով 20-ից 40 դատավոր է տատանվում։ Օրինակ՝ Սլովենիայում 100 հազար բնակչի հաշվարկով 25 դատավոր է, Խորվաթիայում՝ 41», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին ասաց Աթաբեկյանը։  

Նրա խոսքով՝ եթե անգամ հիմք ընդունվի նվազագույնը 20 դատավոր 100 հազար բնակչի հաշվարկով, ապա, ըստ այդ ստանդարտի, Հայաստանում պետք է գործի առնվազն 600 դատավոր, մինչդեռ ներկայում կա ընդամենը 322 դատավորի հաստիք, այն էլ՝ բոլոր ատյանների և բոլոր մասնագիտացումների համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում