Իրավունք

Վերջին երկու տարում դատական համակարգը լքել է մոտ 700 աշխատակից․ ԲԴԽ նախագահը բարձրացրեց աշխատավարձերի խնդիրը

2 րոպեի ընթերցում

Վերջին երկու տարում դատական համակարգը լքել է մոտ 700 աշխատակից․ ԲԴԽ նախագահը բարձրացրեց աշխատավարձերի խնդիրը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը կարևորեց դատական ծառայողների վարձատրությունը և սոցիալական երաշխիքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին նա ասաց, որ դատական ծառայողների սոցիալական երաշխիքները և վարձատրությունը չեն համապատասխանում նրանց պատասխանատվությանը։

ԲԴԽ նախագահն ընդգծեց, որ դատական ծառայողների՝ հատկապես դատական քարտուղարների և կարգադրիչների վարձատրության հարցը շարունակում է լուրջ խնդիր մնալ։

«Դատավորի աշխատակազմը ոչ պակաս աշխատանք է կատարում։ Աշխատակազմից նույնիսկ մեկ հոգու բացակայությունը լուրջ խնդիր է առաջացնում գործի քննության որակի առումով։ Երբ ժամանակի մեջ չենք տեղավորվում, խնդիր է առաջանում որակի հետ»,- ասաց նա։ 

Աթաբեկյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում դատական ծառայողների անմիջական մասնակցությամբ անցկացվել է ավելի քան 50 հազար դատական նիստ, սակայն աշխատավարձերի ցածր մակարդակի պատճառով ոլորտից նկատվում է արտահոսք։ 

«Նախորդ երկու տարվա ընթացքում մոտ 700 աշխատակից ուղղակի դուրս է եկել համակարգից։ Սա էլ է կարևոր հարց, որովհետև լավ աշխատողը պետք է լավ վարձատրվի։ Իհարկե, ընդհանուր պետք է դիտարկել նաև մեր ֆինանսական հնարավորությունները»,-նշեց ԲԴԽ նախագահը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում