Աշխարհ

Վերսկսվել են Սիրիայի և ԱՄԷ-ի միջև չվերթները

1 րոպեի ընթերցում

Վերսկսվել են Սիրիայի և ԱՄԷ-ի միջև չվերթները

Դամասկոսի միջազգային օդանավակայանից դեպի Շարժայի օդանավակայան է մեկնել առաջին օդանավը՝ նշանավորելով Սիրիայի և ԱՄԷ-ի միջև կանոնավոր օդային հաղորդակցության վերականգնումը տարիներ տևած ընդմիջումից հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ն։ 

Միևնույն ժամանակ, «Սիրիական ավիաուղիներ»-ի գլխավոր տնօրեն Սամեհ Արաբին հայտարարել է, որ նոր գործառնական պլանում սիրիական ավիաուղիների օդանավերը կիրականացնեն շաբաթական հինգ չվերթ դեպի Դուբայ, երեք չվերթ դեպի Շարժա և երկու չվերթ դեպի Աբու Դաբի։

Արաբին հավելել է, որ «Սիրիական ավիաուղիներ»-ը քայլեր է ձեռնարկում աստիճանաբար ավելացնելու թռիչքների քանակը՝ նշելով, որ դեպի ԱՄԷ և հակառակ ուղղությամբ ուղևորությունների պահանջարկն անընդհատ աճում է։ 

ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ավելի վաղ հայտարարել էր մի քանի տարվա ընդմիջումից հետո դեպի Սիրիա առաջիկայում թռիչքների վերսկսման մասին։

Հարկ է նշել, որ երկու երկրների միջև թռիչքների վերսկսումը տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաայի՝ ԱՄԷ կատարած այցից հետո, որտեղ քննարկումներ են եղել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում համագործակցության շուրջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում