Սպորտ

Ֆուտբոլի հավաքականի մարզիչները եղել են «Ռեալ»-ի մարզաբազայում 

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի հավաքականի մարզիչները եղել են «Ռեալ»-ի մարզաբազայում 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում գտնվող Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելեցին Մադրիդի«Ռեալի» մարզաբազա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարզիչները հնարավորություն ունեցան հետևելու Մադրիդի«Ռեալի» մարզմանը, որից հետո հանդիպեցին ակումբի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին, նրա օգնականներին և ֆիզպատրաստության գծով մարզչին:

Նույն երեկոյան հայաստանցի մասնագետները, Խինես Մելենդեսի հետ միասին, վերլուծեցին մեր հավաքականի ապագա մրցակից Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի խաղը: Այսօր մեր մարզիչները հետևելու են«Լեգանես» թիմի մարզմանը և հանդիպելու թիմի մարզիչների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում