Տարածաշրջանային

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Թուրքիային և այդ երկրի նախագահին

1 րոպեի ընթերցում

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Թուրքիային և այդ երկրի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2018 թ. զեկույցում անդրադարձ է կատարել նաև Թուրքիային և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ն:

Կազմակերպության գործադիր տնօրեն Քենթ Ռոթը զեկույցում Թուրքիային դասել է պոպուլիստական և բռնապետական երկրների շարքին:

Ռոթը, որպես ամենաթողության օրինակ, երբ երկրի ներսում ժողովրդի ընդվզումը բռնությամբ է ճնշվում, և արտաքին աշխարհը աչք է փակում այդ ամենի վրա, մատնացույց է արել նախագահ Թայիփ Էրդողանին:

Անդրադառնալով Էրդողանին՝ Ռոթը նշել է. «Թուրքիայում առկա ժողովրդավարական համակարգը մեծապես վնասվում է անձի անձեռնմխելիության հետևանքով, իսկ Եվրոպան փախստականների մուտքը դեպի իր տարածք կանխելու համար կենտրոնացել է Թուրքիայի աջակցությունը ստանալու վրա»:

Զեկույցում, Թուրքիայի հետ, պոպուլիստական և բռնապետական երկրների շարքին են դասվել Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Չինաստանն ու Ռուսաստանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում