Քաղաքականություն

Կառավարության կառուցվածքը փոփոխելու վերաբերյալ նախագիծը  դեռ ԱԺ չի ներկայացվել. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Կառավարության կառուցվածքը փոփոխելու վերաբերյալ նախագիծը  դեռ ԱԺ չի ներկայացվել. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ներառված կետի՝ կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցի վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտնեց ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:

«Մեր օրակարգի 6-րդ կետի՝ Կառավարության առաջարկությամբ ներառված Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը դեռ չկա: Այսպիսի փոփոխությունների նախագիծ ներկայացնելը գործադիրի իրավունքն է, որից նա կարող է օգտվել կամ չօգտվել: Այս պահին Կառավարության կառուցվածքը փոփոխելու վերաբերյալ որևէ նախագիծ ներկայացված չէ կառավարության կողմից»,– ասաց Միրզոյանը:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

առողջապահության նախարարություն

արդարադատության նախարարություն

արտակարգ իրավիճակների նախարարություն

արտաքին գործերի նախարարություն

բնապահպանության նախարարություն

կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

պաշտպանության նախարարություն

տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

ֆինանսների նախարարություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում