Տարածաշրջանային

Թուրքիայում տպագրվել է Հայաստանի մասին թուրքերեն առաջին ճամփորդական ուղեցույցը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում տպագրվել է Հայաստանի մասին թուրքերեն առաջին ճամփորդական ուղեցույցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, Եվրամիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ տպագրվել է Հայաստանի մասին թուրքերեն առաջին ճամփորդական ուղեցույցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ermenihaber-ը:

Ուղեցույցում զետեղված են Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարները, ինչպես նաև գրքույկին կցված է հայերեն զրուցարան, որը թուրքերենից բացի այլ լեզուների չտիրապետող զբոսաշրջիկներին հնարավորություն կտա սովորել և կիրառել որոշ հայերեն արտահայտություններ, որոնք անհրաժեշտ կլինեն ուղևորության ժամանակ:

«Հայաստանի ուղեցույց» նախագծի ղեկավարը պոլսահայ լրագրող Ալին Օզինյանն է:

«Այս նախագծի միջոցով մենք ցանկանում ենք թուրք զբոսաշրջիկներին ասել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցի կիրառման հետևանքով հայ-թուրքական սահմանի փակ լինելու և երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության հանգամանքները չեն կարող արգելք հանդիսանալ Հայաստան այցելելու և լավ տպավորություններ ստանալու համար»,-նշել է նախագծի ղեկավար Ալին Օզինյանը:

«Հայաստանի ուղեցույցը» հասանելի է համացանցում, այն կարելի է նաև անվճար ներբեռնել համակարգիչների և հեռախոսներին՝ PDF ֆորմատով։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում