Քաղաքականություն

«Իմ քայլը» ԱԺ փոխնախագահի պաշտոնում կպաշտպանի «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուին

1 րոպեի ընթերցում

 «Իմ քայլը» ԱԺ փոխնախագահի պաշտոնում կպաշտպանի «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուին պաշտպանելու քաղաքական որոշում ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մեր խմբակցությունը քննարկումների արդյունքում որոշում է կայացրել պաշտպանելու այն քաղաքական ուժի թեկնածուին, որին ավելի շատ ձայն են տվել ընտրողները: Լավ կլիներ, իհարկե, որ ընդդիմությունը հանդես գար միասնական թեկնածուով, որպեսզի խուսափեինք այսպիսի տարաձայնություններից»,- ասաց Մակունցը:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի քաղաքական 3 ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ: ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:

«Բարգավաճ Հայաստանը» որոշել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում