Քաղաքագետը չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը հանգիստ է
1 րոպեի ընթերցում
![Քաղաքագետը չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը հանգիստ է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/960436.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը հանգիստ է, թեև արցախա-ադրբեջանական շփման գծում բավականին լարվածություն չկա:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Իսկանդարյանը նշեց, որ մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմի վտանգները բացակայում են, սակայն Ադրբեջանի կողմից էսկալացիոն գործընթացներ հնարավոր են:
«Շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է, բայց բանակցային գործընթացը բարդ է ընթանում: Այն ազդակները, որոնք գալիս են Ադրբեջանից, ցույց են տալիս, որ նրանց չի բավարարում իրավիճակը, որը ներկայումս առկա է: Այստեղ շատ լուրջ աշխատանք է պետք, և այդ աշխատանքը սկսվել ու իրականացվում է»,- ասաց քաղաքագետը: