Թուրքիայի բնակչության մեծ մասը դժգոհում է երկրում առաջացած տնտեսական ճգնաժամից
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի բնակչության մեծ մասը դժգոհում է երկրում առաջացած տնտեսական ճգնաժամից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/960260.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Ipsos հետազոտական կենտրոնը հարցում է իրականացրել, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ երկրի բնակչության մեծ մասը դժգոհում է տնտեսական ճգնաժամից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Կենտրոնի իրականացրած հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի բնակչության 59 տոկոսը տնտեսական ճգնաժամը երկրի առջև ծառացած ամենամեծ խնդիրն է համարում: