Դեսպան Փոլադյանը իր հավատարմագրերը հանձնել է Իրաքի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հունվարի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին (Barham Salih)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Սալեհին է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը հավաստիացրել է, որ առօրյա աշխատանքային օրակարգն է լինելու երկկողմ բազմաբնույթ համագործակցության խորացումն ու զարգացումը` խոստանալով ջանք չխնայել հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման համար:

Դեսպան Փոլադյանը նշել է, որ ներկայում Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը հասնում է մոտ 120 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 2018թ-ին Հայաստան է այցելել մոտ 5000 իրաքցի զբոսաշրջիկ և որ այդ քանակը կարող է աճել։

Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթելով կարևոր և պատասխանատու առաքելության մեջ, նախագահ Բարհամ Սալեհն անդրադարձել է նաև հայ համայնքի մեծ դերակատարությանը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, որ իրաքահայ համայնքը պատմական արմատներ ունի այս երկրում և Իրաքի մշակութային ժառանգության ստեղծողներից մեկն է հանդիսանում։ Նա նաև կոչ է արել Հայաստանին մասնակցել Իրաքի վերականգնման աշխատանքներին։

Հավատարմագրերի հանձնումից հետո Իրաքում ՀՀ դեսպանությունում հավատարմագրերի հանձնման առիթով տեղի է ունեցել ընդունելություն։ Դեսպան Փոլադյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար, մատնանշել միմյանց հետ փոխգործակցելու կարևորությունը և ընդգծել իրենց աջակցության անհրաժեշտությունը` դեսպանության ծրագրերի կյանքի կոչման գործում։

Հայերեն English Français

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկալել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ