«Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սևադա Արզումանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզչական 15-ամյա գործունեության ընթացքում Սևադա Արզումանյանը գլխավորել է Երևանի «Արարատ» և «Ուլիս» ակումբները, Կապանի «Գանձասար»-ը:

2018 թվականի հունիսից թիմը մարզած Ռաֆայել Նազարյանը հեռացել է ակումբից սեփական նախաձեռնությամբ:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատարն անփոփոխ մնաց ձմեռային դադարից առաջ:

19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում