Տիգրան Բարսեղյանը կարող է համալրել «Հայդուկի» կազմը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, հնարավոր է, հանդես գա այլ ակումբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բարսեղյանն ըստ ամենայնի հունվարի 10-ից կխաղա խորվաթական «Հայդուկ»-ի կազմում: Խորվաթական թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում:
Տիգրան Բարսեղյանը 2016 թվականից է վեր հանդես էր գալիս մակեդոնական «Վարդար»-ում: Հայ հարձակվողը 68 խաղում խփել է 22 գոլ:
Կարդացեք հոդվածը` Русский