Գարեգին Բ կաթողիկոսն «Արմենպրես»-ի 100-ամյակի առթիվ հյուրընկալեց գործակալության տնօրենին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Արմենպրես» լրատվական գործակալության 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց գործակալության տնօրեն Արամ Անանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վեհափառն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց «Արմենպրես»-ի տնօրենին ու աշխատակիցներին գործակալության կարևոր առաքելության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց լրատվամիջոցների դերակատարությունը հասարակության կյանքում արժեքների պահպանության և փոխանցման գործում՝ մասնավորապես ընդգծելով ԶԼՄ-ների կրթադաստիարակչական առաքելության անհրաժեշտությունը: Գարեգին Բ կաթողիկոսը նաև անդրադարձավ «Արմենպրես»-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև գործակցությանը:

«Տեղյակ եմ, որ նախանձախնդիր եք Սուրբ Էջմիածնի գործունեության լուսաբանման նկատմամբ՝ դրանով ձեր նպաստը բերելով Հայոց եկեղեցու գործունեության հանրայնացմանը: Մեծապես գնահատում ենք «Արմենպրես»-ի աշխատանքը: Ուրախ եմ նաև, որ լավ գործակցություն է առկա Մայր Աթոռի և ձեր միջև: Այս առիթով ցանկանում ենք շնորհավորել Ձեզ գործակալության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, որը պատվաբեր և պատասխանատու հանգրվան է: Բարձրորեն գնահատելի է գործակալության անցած պատմական այս ուղին և նրա ծանրակշիռ վաստակը հայ լրագրության մեջ»,- ասաց Վեհափառը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ գործակալությունն ավանդաբար Մայր եկեղեցու կողքին է:

««Արմենպրես»-ն այսօր արդեն լրահոսը թողարկում է 5 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանից նաև արդեն ֆրանսերեն: «Արմենպրես»-ն արդեն թողարկում է օրական 300 լուր: Տարվա ընթացքում պետք է որակապես բարելավենք ֆոտոծառայությունների և տեսածառայությունների աշխատանքը և 100-ամյակը դարձնենք դեպի առաջ նայելու հնարավորություն»,-ասաց Անանյանը:

«Արմենպրես»-ն այսօր ունի 25 գործընկեր, 4 միջազգային լրատվական կառույցի անդամ է, և այդ թիվն առաջիկայում ավելացնելու է:

Հայերեն English Français Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան