Սպորտ

«Արսենալ»-ը չկարողացավ հաղթել «Բրայթոն»-ին 

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը չկարողացավ հաղթել «Բրայթոն»-ին 

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հյուրընկալվել էր «Բրայթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 7 րոպե անց «զինագործներից» Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը բացեց խաղի հաշիվը: «Բրայթոն»-ի ֆուտբոլիստները հաշվի մեջ հավասարությունը վերականգնեցին 35-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Յուրգեն Լոկադիան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել վնասվածքի պատճառով:

Այս տուրից հետո «Արսենալ»-ն ունի 38 միավոր և մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում