Պաշտոնական

Տիգրան Ավինյանն այցելել է «Նորքի տուն-ինտերնատ»

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն այցելել է «Նորքի տուն-ինտերնատ»

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կնոջ ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանի հետ այցելել է «Նորքի տուն-ինտերնատ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տիգրան Ավինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր կնոջս և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալԶարուհի Բաթոյանիհետ միասին այցելեցինք «Նորքի տուն-ինտերնատ»-ի խնամքի տակ գտնվող մեր տատիկ-պապիկներին: Շնորհավորել ենք բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան գալիք տոների առթիվ և մաղթել քաջառողջություն, երջանկություն, սեր և համերաշխություն: Խոստացել ենք, որ ջանք ու եռանդ չենք խնայի մեր երկիրը զարգացնելու, ամենամեծ բարձունքների հասնելու, ինչպես նաև իրենց կեցության պայմանները բարելավելու համար»,- գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում