Սպորտ

Մխիթարյանը դաշտ կվերադառնա փետրվարին 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը դաշտ կվերադառնա փետրվարին 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ կվերադառնա փետրվարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության` Պրեմիեր լիգայի 18 տուրերից հետո «Արսենալ»-ն ունի 37 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է: Առաջատարը 48 միավորով «Լիվերպուլ»-ն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում