Սպորտ

«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը ճանաչվեց Հայաստանի լավագույն մասնագետ 

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը ճանաչվեց Հայաստանի լավագույն մասնագետ 

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվալավագույնմարզիչ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 70 միավոր՝ 2018 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչը:

60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱրմեն Գյուլբուդաղյանցը:

55-ական միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակի»գլխավոր մարզիչՎարդան Բիչախչյանըև «Ալաշկերտի»գլխավոր մարզիչԱրամ Ոսկանյանը: Այս երկուսից առաջին տեղի ձայներն ավելի շատ եղել են Բիչախչյանի անվան դիմաց, որն էլ հայտնվել է երրորդ հորիզոնականում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում