Այսուհետ մեր ճանապարհը լույսով լի է լինելու. Հայկ Մարությանը ազդարարեց  ամանորյա միջոցառումների սկիզբը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում Մարությանը ազդարարեց ամանորյա միջոցառումների սկիզբը՝ նշելով, որ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառվելուց հետո կսկսեն վառվել նաև քաղաքացիների հույսերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը նշեց, որ 2018 թվականի Ամանորին նա երազանք է պահել և 2018 թվականի գարնանը իր երազանքը կատարվել են:

«Ասում են՝ Ամանորին հրաշքներ են կատարվում։ Ճիշտն ասած՝ մինչև 2018 թվականը ես հրաշքներին չէի հավատում, բայց միևնույն է, ինչպես և ամեն տարի, 2018-ի Ամանորին նույնպես երազանք պահեցի և 2018 թվականի գարնանը իմ երազանքը կատարվեցին: Բայց, միևնույն ժամանակ , որպես շատ պրակտիկ և գիտությանը հավատացող մարդ հասկանում էի, որ հրաշքները հենց այնպես չեն կատարվում, և միակ պայմանը, որպեսզի քո երազանքը կատարվի, պետք է լինի այն, որ դրա մասին երազեն բոլորը: Մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ այն կատարվի և, փաստորեն, այո, 2018-ի Ամանորին մենք երազել ենք բոլորս միասին նույն բանի մասին՝ ապրել ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանում: Եվ այս երազանքը մենք բոլորս միասին ի կատար ածեցինք: Այս հրապարակում մենք գարնանը տոնել ենք մեր ազգի հաղթանակը, և ամբողջ աշխարհը զարմացած և հիացած հետևում էր մեզ »,- ընդգծեց Մարությանը:

Քաղաքապետն ասաց, որ բոլորը, կանգնած տոնածառի առջև, մտածում են վաղվա օրվա մասին:

«Քիչ անց կվառվեն այս տոնածառի լույսերը և այս լույսերը կվառեն նաև մեր հույսերը: Եվ այս լույսը կսկսվի հենց այսօրվանից՝ կգնա 2019 թվական, և մոտակա տասնամյակներին, հարյուրամյակներին մեր ճանապարհը լույսով լի է լինելու այսուհետ»,- նկատեց Մարությանը և ավելացրեց. «2018 թվականին կատարվեց մեր մեծերի երազանքը, բայց մեր փոքրիկների երազանքը դեռ չի կատարվել: Եվ այս տարի՝ 2019-ին, սիրելի փոքրիկներ, հանգիստ և վստահ կարող եք պահել ձեր երազանքները, որովհետև մենք՝ մեծերս խոսք ենք տալիս ձեզ, որ մենք իրականացնելու ենք ձեր բոլոր երազանքները»,- եզրափակեց Մարությանը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո