Հայկ Մարությանը վստահեցրեց, որ գլխավոր տոնածառի լույսերն ու խաղալիքները հետագայում ևս կօգտագործվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին դեկտեմբերի 21-ին անցկացրած արտահերթ նիստում որոշում կայացրեց «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում ընդգրկված ութսունհինգ միլիոն երեսուներկու հազար դրամհաշվեկշռային արժեքով նոր տոնածառը, համապատասխան լույսերով և խաղալիքներով,որպես նվիրատվություն ընդունելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարզաբանումներ ներկայացրեց գլխավոր տոնածառի ձեռք բերման հետ կապված:

«Երևանի գլխավորտոնածառըգնվել է «Երևան-2800» հիմնադրամիխնայված գումարներից, խնայվել է մոտ 600 միլիոն դրամ: Գումարը խնայվել է ոչ թե ինչ-որ բաներ չանելով, այլ այդ տոնակատարությունը այնպես կազմակերպելով, որ այն լինի շատ վառ ու ուրախ, այնուամենայնիվ, մեր թիմը կազմակերպել է այնպես, որ ամեն ինչը լինի շատ ու շատ ավելի էժան ու մատչելի»,- նշեց Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ տոնածառի արժեքը21 միլիոն 900 հազար դրամ է, լույսերի հավաքածուինը՝ 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքներինը՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ, իսկ տոնածառի մոնտաժման ծառայությունը՝ 1 միլիոն 898 հազար դրամ։ «Տոնածառի լույսերն ու խաղալիքները հնարավոր կլինի հետագայում ևս օգտագործել»,-ասաց նա։

Հայկ Մարությանը բոլորին հրավիրեց դեկտեմբերի 21-ին ներկա գտնվելու Հանրապետության Հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանն ու համերգին:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո