Մենք ականատես եղանք, որ անփորձ երիտասարդները շատ բան կարող են տալ պետական կառավարման համակարգին․ Սուրեն Պապիկյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր հավաստագրեր է հանձնել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով եռամսյա պրակտիկան հաջողությամբ ավարտած երիտասարդներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ լապերի վարչությունից,ջերմորեն ողջունելով երիտասարդ մասնագետներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ նախարարության աշխատանքներին անշահախնդիր և ակտիվ մասնակցելու համար և ուրախությամբ փաստել, որ վերջին շրջանում գերատեսչության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներում ակնհայտորեն ուրվագծվում է երիտասարդների ներգրավվածությունը։ Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել ինքնաիրացման ազատ դաշտ բացել բարձր մասնագիտական որակներ ունեցող մասնագետների համար։ Կարևորելով հատկապես բուհը նոր ավարտած երիտասարդների ներգրավումը պետական կառավարման համակարգում՝ Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ կառավարության համակարգային փոփոխություններից հետո իրենց լավագույնս դրսևորած պրակտիկանտներից ոմանց համար հնարավորություն կստեղծվի աշխատանքի անցնել արդեն նոր գերատեսչություններում։

«Չեմ ուզում ցածրացնել տարիների փորձ ունեցող մասնագետների դերը, բայց փաստ է նաև, որ այդ փորձին զուգահեռ մեզ պետք է նաև երիտասարդական ավյուն։ Այս եռամսյա պրակտիկայի արդյունքում էլ մենք ականատես եղանք, որ անփորձ երիտասարդները շատ բան կարող են տալ պետական կառավարման համակարգին»,- նշել է Սուրեն Պապիկյանը։

Իրենց հերթին երիտասարդները շնորհակալություն են հայտնել նախարարությունում պրակտիկա անցնելու ընձեռնված բացառիկ հնարավորության համար և ընդգծել, որ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներում ամբողջական ծավալով ներգրավումն ու դրանց մեջ սեփական մասնակցության մասնաբաժինն ունենալը չափազանց էական էր մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման տեսանկյունից։

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը կրկին շնորհավորել է երիտասարդ մասնագետներին ձեռքբերումների, կուտակված փորձի և գիտելիքների նոր պաշար ամբարելու կապակցությամբ և նրանց հանձնել հավաստագրերը։ պակցությամբ և նրանց հանձնել հավաստագրերը։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով