Աֆրիկայում պահանջում են Disney ընկերությունից վերցնել «ակունա մատատա» հայտնի արտահայտության հեղինակային իրավունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայում ստորագրահավաք է սկսել, որի մասնակիցները պահանջում են ամերիկյան հայտնի The Walt Disney ընկերությունից վերցնել «Առյուծ արքա» մուլտֆիլմում հնչող «ակունա մատատա» արտահայտության հեղինակային իրավունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ստորագրահավաքին միացել է ավելի քան 50 հազար մարդ Զիմբաբվեից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և այլ աֆրիկյան երկրներից:

Ստորագրահավաքի հեղինակները նշում են, որ «ակունա մատատա» արտահայտությունը դարձել է մուլտֆիլմի խորհրդանիշների մեկը՝ տարածվելով ողջ աշխարհում և վերածվելով Disney-ի բրենդի: «Ակունա մատատա» սուախիլի լեզվից թարգմանաբար նշանակում է «խնդիր չկա», լեզուն տարածված է Քենիայում, Տանզանիայում, Բուրունդիում, Մոզամբիկում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, իսկ դա նշանակում է, որ այն աֆրիկյան մշակութային արժեք է: The Walt Disney ընկերությունը յուրացրել է «ակունա մատատա» արտահայտությունը, իսկ դա Աֆրիկայի շահագործման ևս մեկ տարբերակ է»,- ասել է ստորագրահավաքի հեղինակ Շելտոն Մպալան՝ նշելով, թե արտահայտությունը միայն ավելացնում է ընկերության հեղինակությունը և չի հանրահռչակում աֆրիկյան մշակույթը:

Justia Trademarks ընկերության տվյալներով՝ The Walt Disney ընկերությունն առաջին անգամ որպես իր ապրանքանիշ գրանցել է 1994 թվականին, երբ էկրան բարձրացավ «Առյուծ արքա» մուլտֆիլմը, որի ռեմեյքը էկրաններին կլինի արդեն 2019 թվականի հուլիսին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում