Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կենդանիների կյանքն ու պայքարն արտացոլող լուսանկարների Հայաստանում առաջին ցուցահանդեսի բացման արարողության բացմանը Մարությանն ընդգծեց, որ Երևան համայնքը, ի դեմս մեր վարչակազմի, հանձնառու է լուծել կենդանիների և մարդկանց անվտանգ մարդկանց շփման խնդիրը:

«Մենք ստանում ենք հարյուրավոր զանգեր մեր քաղաքի բնակիչներից, որոնք բողոքում են անտուն կենդանիների ագրեսիայից ևպահանջում շուտափույթ լուծում տալ այս խնդրին: Ցավով և վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում մեր քաղաքում մարդկանց անվտանգության, հարմարավետության համար ընտրվել էր կենդանիների ոչնչացման մեթոդ: Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական և այլ կարգի չարաշահումները՝ մենք այսօր փաստում ենք, որ նախկինում այս պրակտիկան անմարդկային էր, ժամանակավրեպ և անարդյունավետ: Եվ ինձ համար պատիվ է փաստելու, որ Երևանը առաջին անգամ որդեգրում է կենդանիների բարեկեցության ռազմավարությունը՝ ոլորտի որակավորված մասնագետների և կազմակերպությունների համագործակցությամբ: Այս համատեքստում կարևորում եմ Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության հաստատումը: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք պայքարելու ենք հանուն մարդկանց և կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ և անվտանգ զգան, և՛ կենդանիները, և՛ մարդիկ»,- ընդգծեց Մարությանը:

Երևանի քաղաքապետը «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական բարեգործական կազմակերպության հետ ստորագրեց համագործակցության հուշագիր։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո