Հասարակական

Հակոբ Արշակյանն ընդունել է ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն ընդունել է ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեձղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է բանկի աշխատանքի սկզբունքները, մինչև այժմ Հայաստանում կատարված ներդրումների ծավալները։ Նա նաև նշել է, որ պատրաստ են նոր ու կենսունակ ծրագրերի իրականացմանը մասնակցել ավելի մեծածավալ ֆինանսական միջոցներով։

Կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների, կապի, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության ոլորտներում բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կարևորվել է հատկապես «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումը: Նշվել է, որ այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է, որը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Դիմիտրի Գվինդաձեին ներկայացվել են ճանապարհային միջանցքի հարավային՝ Սիսիան-Քաջարան (Տրանշ-4) հատվածի շինարարության մանրամասները։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հյուսիս-հարավը ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանային կարևորագույն նշանակություն ունեցող ծրագիր է, որի կառուցումը թույլ կտա կարճ ճանապարհով Մերձավոր Արևելքի և Սևծովյան ավազանի միջոցով ելք ապահովել դեպի եվրոպական երկրներ։ Նա նաև հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ն իր ներդրումը կունենա նաև կարևորագույն այդ ծրագրում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում