Սպորտ

«Լոռի»-ի մարզիչը հրաժարական է տվել 

1 րոպեի ընթերցում

«Լոռի»-ի մարզիչը հրաժարական է տվել 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ որոշվել է, որ Արմեն Ադամյանը այլ պաշտոն կստանձնի ակումբում:

Արմեն Ադամյանը գլխավորել է 2017 թվականի հուլիսի 25-ից: Ադամյանի գլխավորությամբ թիմը դարձել է 2017/18 թթ. մրցաշրջանի Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող: Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռի»-ն ավարտեց 5-րդ հորիզոնականում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում